Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն նախօրեին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարաչությունից հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ այն մեր երկրի տնտեսության ավանդական ճյուղերից է` ոլորտում երիտասարդ ներուժի ներգրավումը համարելով գյուղատնտեսության շարունակական զարգացման ապահովման կարևոր հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: