Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին
Տնտեսություն
22:08 14/04/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին

Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը  և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ «Մեծամոր» մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ: Այս մասին հայտնում են բանկի մամուլի բաժնից:

«Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս Բանկի  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը:  Այսօր «Մեծամոր» մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն   նաև նստարաններ»,-ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Կոնվերս Բանկի մասնաճյուղին  հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ Բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի»,-ասել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմը այցելել է նաև «Արմավիր», «Աշտարակ» մասնաճյուղեր՝ հետևելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին:
«Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք  մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ»,-եզրափակել է Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրենը:

 

                                                           
     

 

Placeholder
Կոնվերս Բանկը մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին