Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողով է անցկացվելու
Կրթություն, գիտություն
19:45 16/04/2018
ԼՂՀ

Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողով է անցկացվելու

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողովի նախաձեռնող խմբի անդամներին:

Քննարկվել են միջոցառման կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել այստեղ նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով բնական գիտությունների զարգացման կարեւորությունը մեր երկրի համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 

Placeholder
Արցախում ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրների շուրջ միջազգային գիտաժողով է անցկացվելու