Բաղրամյանում բախումից հետո բուժհաստատություններում բուժումը շարունակում է 12 քաղաքացի
Առողջություն
10:32 17/04/2018
Հայաստան

Բաղրամյանում բախումից հետո բուժհաստատություններում բուժումը շարունակում է 12 քաղաքացի

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

Placeholder
Բաղրամյանում բախումից հետո բուժհաստատություններում բուժումը շարունակում է 12 քաղաքացի