Ես դեմ եմ քվեարկելու. Զոհրաբյան
Քաղաքական
11:32 17/04/2018
Հայաստան

Ես դեմ եմ քվեարկելու. Զոհրաբյան

««Ծառուկյան» դաշինքի պատգամավորները կքվեարկեն իրենց խղճի մտոք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Կոնկրետ ես դեմ եմ քվեարկելու»,- հայտնեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց քվեարկությունը կլինի բաց, և կտեսնեն, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչպես է քվեարկում:

Նաև ասաց, որ նիստին հանգիստ է եկել, ոստիկանները բացել են ճանապարհն ու ինքն անցել է։ Դիտարկումը, թե պատգամավորները գիշերել են Ազգային ժողովում, Զոհրաբյանն անհեթեթ համարեց:

«Հակաօրինական գործողություններ մինչ այս պահը չեմ տեսել: Եթե ՀՀԿ-ն ունի քաղաքական որոշում, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք և կան ուժեր, համաձայն չլինելով այս կամ այն որոշման հետ, սահմանադրությամբ բացառապես թույլատրված միջոցներով կարող է դեմ արտահայտվել»,- հավելեց պատգամավորն՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին:

Placeholder
Ես դեմ եմ քվեարկելու. Զոհրաբյան