Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ
Մշակույթ
19:06 18/04/2018
Հայաստան

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է ստեղծագործական միությունների կողմից գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի և լրագրության,բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունների մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական:


 

Placeholder
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ