Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն
Իրավունք
12:32 18/04/2018
Հայաստան

Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում աշխատող լրագրողներին։

«Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:

Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»։

Placeholder
Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն