Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
Քաղաքական
14:06 18/04/2018
Հայաստան

Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

«Կրեմլում հետևում են  իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Հույս ունենք, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանին:

«Երեկ՝ բավականին  ուշ երեկոյան նա զանգահարել է Սերժ Սարգսյանին, շնորհավորել կառավարության ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»,-ավելացրել է Պեսկովը:

Placeholder
Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին