Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Քաղաքական
13:17 19/04/2018
Աշխարհ

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։

ՌԴ կառավարության պաշտոնական կայքում ներկայացված ուղերձում ասված է.

«Ուզում եմ հատկապես նշել Ձեր անձնական ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։  Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի աճին, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»։

Placeholder
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին