Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վարդենիսում և Գեղարքունիքի բոլոր հինգ տարածաշրջաններում դասապրոցեսն ընթանում է բարձր մակարդակով, դասերին մասնակցում են թե աշակերտները, թե ուսուցիչները»:
Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
Նրա խոսքով, Վարդենիսում դասադուլի իրականացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Նման բան չկա»,-վստահեցրեց մարզպետարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր քայլերթի ընթացքում՝ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրեն լրագրողները փոխանցում են՝ Վարդենիսում դպրոցականները դասադուլ են հայտարարել և միանում են իրենց շարժմանը: Այս լուրը ցուցարարները ծափերով ընդունեցին։