Մխիթարյանը հավանաբար շարք կվերադառնա հաջորդ հինգշաբթի. Վենգեր
Սպորտ
17:00 19/04/2018
Հայաստան

Մխիթարյանը հավանաբար շարք կվերադառնա հաջորդ հինգշաբթի. Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կարող է շարք վերադառնալ։ Այս մասին հայտնել է թիմի մարզիչ Արսեն Վենգերը։

«Մխիթարյանը կրկին վազում է: Առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում պարզ կլինի, թե որքան ինտենսիվություն է ունի վերականգնման շրջանում»,- ասել է նա։

Իսկ թե երբ է ակնկալվում ֆուտբոլիստի վերադարձը՝ մարզիչն ասել է, որ հավանաբար մյուս հինգշաբթի։

Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածք է ստացել ապրիլի 6-ին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Լոնդոնի «Արսենալ»-ի և  Մոսկվայի ԲԿՄԱ-ի  հանդիպման ժամանակ: Խաղն ավարտվել էր զինագործների հաղթանակով:

Placeholder
Մխիթարյանը հավանաբար շարք կվերադառնա հաջորդ հինգշաբթի. Վենգեր