Այսօր կկայանա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը
Սպորտ
12:25 19/04/2018
Հայաստան

Այսօր կկայանա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը

Սլովակիայում երեկ կայացած Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրել է 3-րդ անընդմեջ պարտությունը և զրկվել աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ: Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տոնել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է:

10-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վալենտինա Գունինան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան վաստակել են 6-ական միավոր, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը՝ 5.5-ական:

Այսօր տեղի կունենա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 13.00-ին:

Placeholder
Այսօր կկայանա Եվրոպայի կանանց առաջնության վերջին տուրը