Բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. ԱՆ
Առողջություն
12:57 19/04/2018
Հայաստան

Բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. ԱՆ

Այսօր, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային  համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

3-րդ տուժածն այսօր է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի  փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ:                    
 

Placeholder
Բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. ԱՆ