Սերժ Սարգսյան. Հայաստանի կարևորագույն խնդիրը պետք է լինի ԶՈՒ-ի մարտունակության զարգացումը
Քաղաքական
11:24 20/04/2018
Հայաստան

Սերժ Սարգսյան. Հայաստանի կարևորագույն խնդիրը պետք է լինի ԶՈՒ-ի մարտունակության զարգացումը

«Փոխզիջումների գնալուց, բացի մենք այլ ճանապարհ չունենք»: Այս մասին հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»,-մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով, Հայաստանի կարևորագույն խնդիրը պետք է լինի ամեն օր, ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա աշխատելը:

«Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:
 

Placeholder
Սերժ Սարգսյան. Հայաստանի կարևորագույն խնդիրը պետք է լինի ԶՈՒ-ի մարտունակության զարգացումը