Արսեն Վենգերը հայտարարել է «Արսենալ»-ից հեռանալու մասին
Սպորտ
18:03 20/04/2018
Աշխարհ

Արսեն Վենգերը հայտարարել է «Արսենալ»-ից հեռանալու մասին

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արսեն Վենգերը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հեռո հեռանալու մտադրության մասին:

Մարզիչի հայտարարությունը հրապարակվել է նաև ակումբի պաշտոնական էջում:

«Շնորհակալ եմ այս ակումբին երկար ու հիշարժան տարիներ ծառայելու պատիվ ունենալու համար: Ես թիմը մարզել եմ նվիրվածությամբ ու անկեղծությամբ: Հորդորում եմ  երկրպագուներին կանգնել թիմի մեջքին՝  նպատակներին հասնելու համար:

«Արսենալ»-ին սիրողներին հորդորում եմ հոգ տանել ակումբի արժեքների մասին: Իմ սերն ու աջակցությունը՝ ընդմիշտ ձեզ»,-ասված է  նրա հայտարարության մեջ:

Նա ակումբը մարզել է ավելի քան 22 տարի:

Հիշեցնենք, որ 68-ամյա մարզիչի հրավերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ»:

 

Placeholder
Արսեն Վենգերը հայտարարել է «Արսենալ»-ից հեռանալու մասին