Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է
Տնտեսություն
18:21 20/04/2018
Հայաստան

Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018  վազքի մարաթոնի հովանավորն է: Նախատեսվում է, որ սիրողական վազքի այս  գարնանային մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ:

«Բանկը  պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլև  մասնակից»,-հայտնում են Կոնվերս Բանկից:

Կոնվերս Բանկ հովանավորել է նաև  նախորդ տարի՝ աշնանը կայացած Վազքի կիսամարաթոնը, իսկ Բանկի  աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:

«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն  է: Առաջիկայում Բանկը կսկսի ևս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակներում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ »,-ասված է Բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Մարաթոնին մասնակցության հայտը՝ այստեղ:
 

Placeholder
Կոնվերս Բանկը վազքի մարաթոնի հովանավորն է