Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօրվա ընթացքում Երևանի տարբեր փողոցներից ժամը 15:30-ի դրությամբ ոստիկանության բաժիներ են տարվել 183 մարդ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հարցին, թե ինչու են բողոքի ակցիայի մասնակիցները տեղափոխվում ոստիկանություն, վարչության աշխատակից Էդգար Ջանոյանը պատասխանեց, որ երեկոյան թվեր կհրապարակեն, որոնցից պարզ կլինի, թե «բերվածներից քանիսն են վարչական իրավախախտում կատարել, քանիսը՝ քրեական հանցագործություն»: