Արցախի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանական կեղծ հաղորդագրությանը տեսանյութով
Քաղաքական
17:45 22/04/2018
ԼՂՀ

Արցախի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանական կեղծ հաղորդագրությանը տեսանյութով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է «կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող»:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն՝  հավելելով, որ այս գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած մարտավարության մեջ:

Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա Արցախի ՊՆ-ն առաջարկում է դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության:

Placeholder
Արցախի ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանական կեղծ հաղորդագրությանը տեսանյութով