Հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի
Առողջություն
12:12 23/04/2018
Հայաստան

Հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի

Ապրիլի 23-ին, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրացից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում,  1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Placeholder
Հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի