Կարեն Կարապետյանը հանդիպել է  Սամվել Կարապետյանի հետ
Տնտեսություն
15:05 24/04/2018
Հայաստան

Կարեն Կարապետյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ,  «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:

Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել է հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել  նաև Հայաստանի  գործարար միջավայրին և տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական:

 

Placeholder
Կարեն Կարապետյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ