Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության. Արթուր Ջավադյան
Տնտեսություն
11:17 24/04/2018
Հայաստան

Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության. Արթուր Ջավադյան

«Ես դեռ անալիզ չեմ արել, բայց անկախ ու ինստիտուցիոնալ կառույցները պարտավոր են այսօր լինել առաջին գծում ու պարտավոր են  ապահովել կայությունը երկրում»,- այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Հարցին, թե ներկա իրավիճակն ինչ ազդեցություն կարող է ունենալ  դրամի փոխարժեքի վրա, Արթուր Ջավադյանը պատասխանեց.  «Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության»:

Դիտարկմանը՝ սպառնալիքներ կա՞ն, որ դրամը կարող է արժեզրկվել, ԿԲ նախագահն ասաց, որ այդպիսի սպառնալիքներ չի տեսնում. «Բայց բոլոր այն միջոցառումները, որոնք մշտապես արել ենք, հիմա նորից իրականացնում ենք»:

 

Placeholder
Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաև ֆինանսական անկայունության. Արթուր Ջավադյան