Վահրամ Բաղդասարյան. Փաշինյանի առաջարկածը միակողմանի պարտադրանք է
Քաղաքական
13:45 25/04/2018
Հայաստան

Վահրամ Բաղդասարյան. Փաշինյանի առաջարկածը միակողմանի պարտադրանք է

«Փաշինյանի առաջարկածը բանակցություններ չեն, միակողմանի պարտադրանք է»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն պատրաստ է բանակցությունների այլ օրակարգով. «Մենք պայքարում ենք մեր պետության կանոնակարգված առաջընթացի համար»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կսպասի  Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի և Վահրամ Բաղդասարյանի զանգին: Եթե չզանգահարեն, ապա վերսկսելու են անհնազանդության գործողությունները:

Հետագայում պարզ դարձավ, ոչ զանգը, ոչ էլ Կարապետյանի հետ բանակցությունները չեղան, հիմա փողոցներում բողոքի ակցիաներ են:

Placeholder
Վահրամ Բաղդասարյան. Փաշինյանի առաջարկածը միակողմանի պարտադրանք է