Էմիլ Տարասյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից
Քաղաքական
18:58 25/04/2018
Հայաստան

Էմիլ Տարասյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրամանագրով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը.

Էմիլ Տարասյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի պաշտոնակատարի հրամանագրում

Placeholder
Էմիլ Տարասյանն ազատվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից