Փաշինյանը հանդիպելու է ՌԴ և ԱՄՆ դեսպաններին
Քաղաքական
12:27 25/04/2018
Հայաստան

Փաշինյանը հանդիպելու է ՌԴ և ԱՄՆ դեսպաններին

Հակաիշխանական շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Քիչ առաջ հանդիպում ունեցանք ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում ենք հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ»:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: 

 

Placeholder
Փաշինյանը հանդիպելու է ՌԴ և ԱՄՆ դեսպաններին