Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեսկով. Ռուսաստանում հույս ունեն, որ շուտով Հայաստանում փոխհամաձայնության կգան
Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին ու հույս ունեն, որ կողմերը կարող են առաջիկայում փոխհամաձայնության գալ: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ասվածին այլ բան չունեմ ավելացնելու: Ինչպես նախկինում, հիմա էլ մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է ու հույս ունենք, որ մեր հայ ընկերները կարող են կարգավորել այս իրավիճակն ու առաջիկայում փոխզիջումային որոշում կայացնել: Մենք շատ ուշադիր կերպով շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,-ասել է Պեսկովը: