Աջակցություն՝ տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին
Տնտեսություն
19:07 26/04/2018
Հայաստան

Աջակցություն՝ տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային աղետի հետևանքով առաջացած բազմաթիվ վնասների վերականգնմանը: Ակնկալվում է, որ ֆինանսական աջակցություն կստանա ընդհանուր առմամբ 367 մարդ:

Placeholder
Աջակցություն՝ տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին