«Ժամանակ». ՀՅԴ-ն ինքնակամ չի հեռացել կոալիցիայից՝ ՀՀԿ-ն է որոշել
Օրվա մամուլ
09:43 27/04/2018
Հայաստան

«Ժամանակ». ՀՅԴ-ն ինքնակամ չի հեռացել կոալիցիայից՝ ՀՀԿ-ն է որոշել

«Ժամանակ» թերթը գրել է. «Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլևս այդպիսի անհուսալի գործընկեր պետք չէ: ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանն արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, և խմբակցության անդամներից չորսը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկի հօգուտ Փաշինյանի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժամանակ». ՀՅԴ-ն ինքնակամ չի հեռացել կոալիցիայից՝ ՀՀԿ-ն է որոշել