«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ-ի «նոր ոգին» ու «հին թևը» ինչպես կպայմանավորվեն
Օրվա մամուլ
09:45 27/04/2018
Հայաստան

«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ-ի «նոր ոգին» ու «հին թևը» ինչպես կպայմանավորվեն

«ՉԻ»-ին գրում է. «Պարզ ասած՝ ՀՀԿ-ն ակնհայտորեն որոշել է չհանձնել իշխանությունը, բայց առայժմ հստակ չէ, թե ի՞նչ է նշանակում «ՀՀԿ», և ո՞վ է լինելու այդ համակարգի նոր ղեկավարը: Տարբերակները կարծես երկուսն են: Մի կողմում «նոր ոգին» է՝ Կարեն Կարապետյանի ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, մյուս կողմում  «հին թևը» ՝ Հովիկ Աբրահամյանի հնարավոր առաջնորդությամբ ու «Ծառուկյան» դաշինքի» աջակցությամբ: Եվ այս հակամարտությունը  պիտի հանգուցալուծվի մինչև մայիսի 1-ը, որպեսզի  համակարգը նոր  վարչապետի ընտրության ժամանակ հանդես գա միասնական դիրքորոշմամբ: Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումն ավելի արագ և ավելի տրամաբանական հանգուցալուծում չպարտադրի... Ժողովուրդն առայժմ  ընդամենը հաղթելու շանս է ստացել, իսկ հիմնական պայքարը դեռ առջևում է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ-ի «նոր ոգին» ու «հին թևը» ինչպես կպայմանավորվեն