Արցախյան խնդրի շուրջ զարգացումները հայաստանյան իրադարձությունների ֆոնին՝ ըստ իրանական ԶԼՄ-ների
Քաղաքական
13:10 28/04/2018
Տարածաշրջան

Արցախյան խնդրի շուրջ զարգացումները հայաստանյան իրադարձությունների ֆոնին՝ ըստ իրանական ԶԼՄ-ների

Իրանագետ Արմեն Իսրյալեյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները հայաստանյան իրադարձությունների ֆոնին՝ ըստ իրանական ԶԼՄ-ների:

Ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների առաջին իսկ պահից ԼՂ հակամարտության հարցը գտնվում է իրանական մամուլի ուշադրության կենտրոնում:

Լրատվականներից մեկն այսօր վերլուծել է արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները՝ ներկայացնելով նաև Ադրբեջանի մոտեցումներն ու ակնկալիքները:

Մասնավորապես ընդգծվում է այն տեսակետը, որ անկախ դրանից՝ թե Հայաստանում ով կգա իշխանության, ԼՂ հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվի, ավելին՝ ըստ իրանական աղբյուրի՝ ադրբեջանական հասարակության մեջ գերիշխում է այն տեսակետը, որ գուցե ներհայաստյան զարգացումների հանգուցալուծումից հետո ՀՀ-ի հարաբերությունները որոշակիորեն կարող են լարվել Ռուսաստանի հետ, սակայն Հայաստանի ժողովրդավարացման պայմաններում միջազգային հանրությունը ԼՂ հարցում իր աջակցությունը կցուցաբերի հայկական կողմին:

Placeholder
Արցախյան խնդրի շուրջ զարգացումները հայաստանյան իրադարձությունների ֆոնին՝ ըստ իրանական ԶԼՄ-ների