Whoscored-ի վարկանիշով՝ Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն խաղացողն է ճանաչվել
Աշխարհում
14:14 30/04/2018
Աշխարհ

Whoscored-ի վարկանիշով՝ Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն խաղացողն է ճանաչվել

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում նախօրեին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Whoscored-ի վիճակագրության համաձայն՝ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր` 7,9 գնահատականը: Նա երեք հարված է կատարել, որից մեկը` դարպասին: Նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 72,2 տոկոս։

Հիշեցնենք, որ խաղի ընթացքում հայազգի ֆուտբոլիստը կրկին ծնկի վնասվածք է ստացել։

Placeholder
Whoscored-ի վարկանիշով՝ Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն խաղացողն է ճանաչվել