Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
21:38 29/04/2018
Հայաստան

Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաալիքի եթերում անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին: Նա, մասնավորապես, ասել է.

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ տվեք ինձ իշխանությունը հիմա, անմիջապես: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին:

Դրանք կոնկրետ մարդիկ են՝ խորհրդարանը, պատգամավորական կորպուսը, նրանք ինքնասիրություն ունեն, և ստիպել, շանտաժի ենթարկել մարդկանց մեծ զանգվածներով, ստիպել նրանց՝ գնալ իրենց խղճին, հայացքներին, քաղաքականության մասին պատկերացումներին հակառակ, ես կարծում եմ՝ սա լրիվ այլ ծայրահեղություն է»:

 

Placeholder
Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան