Եվրամիությունը ծայրաստիճան կարևոր է համարում բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը. ԵՄ
Քաղաքական
12:40 30/04/2018
Հայաստան

Եվրամիությունը ծայրաստիճան կարևոր է համարում բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը. ԵՄ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները  քաղաքական իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:

Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:  

Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»,- նշված է հայտարարությունում:

Placeholder
Եվրամիությունը ծայրաստիճան կարևոր է համարում բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը. ԵՄ