Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը
Սպորտ
10:15 30/04/2018
Աշխարհ

Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և  Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:

«Արսենալի» պաշտոնական կայքը գրում է, որ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը։ Թիմի մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ աստիճանի է Մխիթարյանի վնասվածքը և արդյոք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո» դեմ պատասխան խաղին: 

Հիշեցնենք, որ երեկ  «Արսենալ»-ը  «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: Զինագործների կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Հենրիխ Մխիթարյանը:

Placeholder
Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը