Գագիկ Ծառուկյան. Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների
Քաղաքական
12:02 01/05/2018
Հայաստան

Գագիկ Ծառուկյան. Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների

«Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել ընտրությունների, առավել ևս հիմա»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե իր քաղաքական ուժը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Ուզում է՝ դրանք վաղը լինեն, մենք  խնդիր չունենք: Ժողովրդի ձայնն այսօր կարևոր է, միասնականությունը այօր հաղթում է, թե ում հետ հույսեր կկապի, ում կվստահի, նրան էլ թող ձայն տա»,-ասաց նա:

Ծառուկյանի խոսքով, նման շարժումը որևէ մեկի համար սպասելի չէր:

«Ժողովրդի ոչ թե 50 տոկոսն է դժգոհ եղել, այլ 99.9 տոկոսը տարբեր ոլորտներում»,-ասաց նա:

ԱԺ պատգամավորի խոսքով, այս օրերին զանգեր է ստացել տարբեր մարդկանցից ու տարբեր տեղերից, սակայն՝ հարգում է ժողովրդի որոշումը:

Placeholder
Գագիկ Ծառուկյան. Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների