Վրաստանի և Հայաստանի միջև կամուրջի կառուցման աշխատանքները սկսել են
Տնտեսություն
11:40 01/05/2018
Հայաստան

Վրաստանի և Հայաստանի միջև կամուրջի կառուցման աշխատանքները սկսել են

Մեկնարկել են Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջի կառուցման աշխատանքները:

«Գրուզիա օնլայն»-ի  փոխանցմամբ, Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է, որ «Բարեկամություն» կոչվող կամուրջը կառուցվելու է Բագրատաշեն-Սադախլո անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա:

Կամուրջի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  6 մլն եվրո արժողությամբ վարկ է տրամադրել: Գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:

Հիշեցնենք, որ կամուրջի շինարարության վերաբերյալ պայմանագիրը կնքվել է ընթացիկ տարվա հունվարին Երևանում: Շինարարությունն իրականացնելու է իրանական ընկերություն:

Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։

Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են և անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:

«Ariana Tunnel Dam Co.» շինարարական ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին վստահեցրել են, որ կաշխատեն լավագույն որակով:

Placeholder
Վրաստանի և Հայաստանի միջև կամուրջի կառուցման աշխատանքները սկսել են