Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է
Տնտեսություն
20:02 01/05/2018
Հայաստան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է

2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 109.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  այս տարվա առաջին եռամսյակում  ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է  0.2%-ով և կազմել 866.6 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 19.8%-ով՝ կազմելով 20 հազար հեգաջոուլ, հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 0.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 8.7%-ով՝  կազմելով 461.3 մլն կՎտ ժամ։

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 780.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.8%-ով:

Նշենք նաև, որ այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են  0.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։


 

Placeholder
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է