Արցախի ՊԲ. Զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումները շարունակվել են նաև այսօր
Քաղաքական
12:12 01/05/2018
ԼՂՀ

Արցախի ՊԲ. Զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումները շարունակվել են նաև այսօր

Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Նման հայտարարություն է տարածել ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսագրությունը ներկայացնում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը:

Placeholder
Արցախի ՊԲ. Զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումները շարունակվել են նաև այսօր