Թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված մտահոգություններն անհիմն են. Ֆիննախ
Տնտեսություն
16:42 02/05/2018
Հայաստան

Թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված մտահոգություններն անհիմն են. Ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, նման մտահոգություններն անհիմն են:

«Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան»,- նշված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Placeholder
Թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ կապված մտահոգություններն անհիմն են. Ֆիննախ