Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շոտլանդիայի իշխանությունները վիսկիի և այլ ալկոհոլային խմիչքների համար նվազագույն գներ են սահմանել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ITV-ին:
Նոր կանոնների համաձայն, 0,7 լիտրանոց շիշ վիսկին պետք է լինի առնվազն 14 ֆունտ, 13 աստիճան թնդության 0,75 լիտր գինին չի կարող վաճառվել 4,88 ֆունտից ավելի էժան, իսկ 2 լիտր սիդրի գինը սկսվելու է հինգ դոլարից։
Երկրի իշխանություններն այս միջոցառումներն իրականացրել են, որպեսզի նվազեցնեն ալկոհոլային խմիչքների վնասները: Շոտլանդիայում ալկոհոլի նվազագույն արժեքի վերաբերյալ օրինագիծը ընդունվել է 2012 թվականին, սակայն դրան դեմ է հանդես եկել միայն Շոտլանդական վիսկիի ասոցիացիան:
Նշվում է, որ Շոտլանդիայում 2016թ-ին 100 հազար տղամարդկանցից 30-ը մահացել է ալկոհոլի չափից շատ օգտագործումից: Նշված ժամանակահատվածում Իռլանդիայում ալկոհոլից մահացել է 100 հազար տղամարդկանցից 22-ը, իսկ Անգլիայում և Ուելսում՝ 14-ը: