Ամերիկյան Gibson ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին
Տնտեսություն
15:00 02/05/2018
Աշխարհ

Ամերիկյան Gibson ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին

Gibson Brand ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է Gibson բրենդի կիթառների արտադրությամբ, հայտարարել է սնանկանալու մասին:

«Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ ընկերության պարտքը կազմում է շուրջ 500 մլն դրամ: Ղեկավարությունը ծրագրում է վերափոխել և վերակազմավորել բիզնեսը: Ենթադրվում է, որ սնանկացման ընթացակարգի շրջանակներում որոշ վարկատուներ կդառնան Gibson- ի սեփականատեր:

Ավելի վաղ էլ ամերիկյան Remington Outdoor Co զինամթերք արտադրող ընկերությունը սնանկացման հայց էր  ներկայացրել: Այս որոշումն ընդունվել է ընկերության կողմից` ընկերության  պարտքի ու վաճառքի անկման պատճառով:

Placeholder
Ամերիկյան Gibson ընկերությունը հայտարարել է սնանկացման մասին