Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն
Քաղաքական
15:59 02/05/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն՝ ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերի մասնակցությամբ:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Placeholder
Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն