Շտապօգնությունը կարողանում է սպասարկել կանչերը
Առողջություն
12:24 02/05/2018
Հայաստան

Շտապօգնությունը կարողանում է սպասարկել կանչերը

Մայրաքաղաքում փողոցները փակած քաղաքացիներն առանց որևէ խոչընդոտի  ճանապարհ են բացում շտապօգնության մեքենաների առաջ, սակայն եթե փողոցները փակ են լինում մեքենաներով, դրանք փոքր-ինչ երկարացնում են տվյալ կանչին հասնելու ժամանակահատվածը: Այս մասին Panorama.am-ին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Երբ մարդիկ են փողոցները փակած լինում, շտապօգնության մեքենաների առաջ ճանապարհը բացում են, բայց երբ մեքենաներով են փակած լինում, այդ ժամանակ  փոքր-ինչ դանդաղում է հիվանդներին հասնելու ժամանակը»,- նշեց  նա: 

Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ ապրիլի 28-ին շտապօգնության ծառայությունը սպասարկել է 637 կանչ,  ապրիլի 29-ին՝ 661 կանչ, ապրիլի 30-ին՝ 643 կանչ, մայիսի 1-ին՝ 635 կանչ: Սա, ըստ տնօրենի, բարձր թիվ է համարվում:

 

Placeholder
Շտապօգնությունը կարողանում է սպասարկել կանչերը