«Ժամանակ». Ռուսաստանը հավաստիացումներ է ակնկալում Հայաստանից
Օրվա մամուլ
09:30 03/05/2018
Հայաստան

«Ժամանակ». Ռուսաստանը հավաստիացումներ է ակնկալում Հայաստանից

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը Հայաստանի նոր իշխանություններից ուզում է հավաստիացումներ, որ առնվազն երեք ոլորտներում ռուսական ընկերությունների ունեցած մենաշնորհը կպահպանվի: Խոսքը գազի և հեղուկ վառելիքի՝ բենզին, դիզվառելիք, շուկայում ունեցած մենաշնորհի մասին է: Ինչպես նաև Ռուսաստանն ուզում է հավաստիացում, որ կշարունակի վերահսկել այնպիսի բնական մենաշնորհ, ինչպիսին երկաթուղին է, որը կոնցեսիոն կառավարման իրավունքով հանձնվել է ռուսական պետական ՀԻԺ ընկերությանը: Բանակցությունները դեռևս շարունակվում են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժամանակ». Ռուսաստանը հավաստիացումներ է ակնկալում Հայաստանից