ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ  Հայաստանում բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում
Քաղաքական
14:46 03/05/2018
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն հայաստանյան իրադարձությունների մասին:

«Շարունակում ենք ուշադիր կերպով հետևել բարեկամ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Հույս ունենք, որ  բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում հանրապետության քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության ճանապարհով:  Դա թույլ կտա հնարավորինս շուտ վերականգնել պետական կառույցների կայուն գործունեությունն ու հասարակության նորմալ կյանքը:

Մտադիր ենք շարունակել համատեղ աշխատել ռուս-հայկական բազմակողմ շահավետ համագործակցության, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ, որը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության մեջ:

 

Placeholder
ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում