HSBC բանկի վրա զինված հարձակման հետևանքով կա զոհ ու վիրավորներ
Իրավունք
15:36 03/05/2018
Հայաստան

HSBC բանկի վրա զինված հարձակման հետևանքով կա զոհ ու վիրավորներ

Այսօր՝ մայիսի 3-ին, Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում HSBC բանկում հնչած կրակոցների հետևանքով տուժած մեկ  մարդ  տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց  «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Տուժածը, ըստ նրա տեղեկության, վնասվածքներ է ստացել կրծքի շրջանում:

Թագուհի Ստեփանյանը նաև հայտնեց, որ կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է:

Մի փոքր ավելի ուշ՝  որ ևս մեկ վիրավորի ոստիկանների օգնությամբ տեղափոխել են «Արմենիա« ԲԿ:

Այլ տեղեկություններ՝  նախորդող նյութում:


 

Placeholder
HSBC բանկի վրա զինված հարձակման հետևանքով կա զոհ ու վիրավորներ