Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագծերից մեկը
Քաղաքական
18:56 03/05/2018
Հայաստան

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագծերից մեկը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծերից մեկը և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին ու զինվորների ծառայության ընթացքին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նույն օրը Մարտունի քաղաքում երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Բակո Սահակյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագծերից մեկը