Կրակոցներ HSBC բանկում
Իրավունք
15:18 03/05/2018
Հայաստան

Կրակոցներ HSBC բանկում

Ոստիկանությունն այսօր ժամը 14:35 ահազանգ է  ստացել, որ Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում HSBC բանկում կրակոցներ են հնչել:

Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել օպերատիվ խմբեր: Այս պահին նրանք աշխատում են:

Տուժածների ու այլնի վերաբերյալ  մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:

Այնինչ ականատեսների հայտնած տեղեկություններով՝ կա երկու վիրավոր: Ի դեպ՝ բավական ակտիվ հրապարակվում են անակնատեսների արած լուսանկարները և տեսանյութերը:

Դատելով տեսանյութից՝ հանցագործին քաղաքացիներն են վնասազերծում:

Placeholder
Կրակոցներ HSBC բանկում