Օճառի արտադրությունը 31.1%-ով աճել է
Տնտեսություն
19:25 03/05/2018
Հայաստան

Օճառի արտադրությունը 31.1%-ով աճել է

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում աճել է օճառի արտադրությունը:   Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-մարտին 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 31.1 տոկոսով և կազմել 88.5 տոննա: 2017 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 67.5 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 3.8 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-մարտին  արտադրվել է 741.4 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 770.8 տոննա:

 

Placeholder
Օճառի արտադրությունը 31.1%-ով աճել է