Ֆորմալ ընթացակարգի խախտում չկա. Գ. Կոստանյան
Իրավունք
12:17 04/05/2018
Հայաստան

Ֆորմալ ընթացակարգի խախտում չկա. Գ. Կոստանյան

«Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չէր կարող լինել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ խորհրդակցություններ անցկացնելը կամ բաց մրցութային կարգով թեկնածու առաջադրելն հակասահմանադրական կլիներ. «Դա ընդամենը բարի կամքի դրսևորում կարող էր լինել ներկայացվող սուբյեկտի կողմից, բայց նման ֆորմալ ընթացակարգ չկա Սահմանադրությամբ։ Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ նման ընթացկարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ»։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր չէր հետաձգել ընտրության օրը, քանի որ այսօր քիչ թվով պատգամավորներ են մասնակցում ընտրություններին, Կոստանյանը պատասխանեց, որ ընտրությունը հետաձգելու օրենսդրական կարգավորում չկա։

«Նորմալ է։ Իմ խորին համոզմամբ՝ սա քաղաքական որոշում էր, որովհետև խմբակցություններից որևէ մեկը՝ նույն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, չներկայացրեցին որևէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրեցին խնդիր բացառապես ընթացակարգի վերաբերյալ. Թեև ես վստահ եմ, որ իրենցից յուրաքանչյուրը գիտի, որ այդ ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ», - նշեց նա։

Placeholder
Ֆորմալ ընթացակարգի խախտում չկա. Գ. Կոստանյան