Հայ-բելառուսական բարեկամության անտառ՝ Սևանի ափին
Տնտեսություն
19:09 04/05/2018
Հայաստան

Հայ-բելառուսական բարեկամության անտառ՝ Սևանի ափին

Կապուտակ Սևանի ափին  10 հա մակերեսով հայ-բելառուիսական բարեկամության այգի կհիմնվի: Այստեղ բելառուսական սոճիներ կաճեն: Հայկական կողմին տրամադրվել է 49 180 սոճի:

Բելառուսի անտառային տնտեսության նախարարության փոխանցմամբ, անտառը հիմնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել 2017-ի հոկտեմբերին՝ հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Որպեսզի բելառուսական սոճիները Հայաստանում լավ աճեն ստիպված են եղել  մոտ 3000 կմ  տարածքում  հատուկ պայմաններ ստեղծեն՝ ցածր ջերմաստիճանի ռեժիմում: Այդպիսով կարողացել են պահպանել տնկանյութի որակները:

Նշվում է, որ երկու երկրների անտառագետները  հետաքրքրված են ոչ միայն փորձի, այլև տեխնոլոգիաների փոխանակմամբ:

Placeholder
Հայ-բելառուսական բարեկամության անտառ՝ Սևանի ափին